Aurora News | Ռուս-ուկրաինական պատերազմը մարտադաշտում լուծում չունի․ Հունգարիայի վարչապետ

Ուկրաինա-ռուսական պատերազմը մարտադաշտում լուծում չունի, ուստի խաղաղությունը կարևոր է։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը Թուրքիայում Էրդողանի հետ ասուլիսի ժամանակ։ «Մենք բարձր ենք գնահատում նախագահ Էրդողանի ջանքերը՝ որպես այս պահին միակ հաջողակ միջնորդի։ Առանց Թուրքիայի, որը պաշտպանում է Եվրոպան հարավից, կյանքը Հունգարիայում և ամբողջ Եվրոպայում անտանելի կլիներ։ Մենք կխեղդվեինք անօրինական միգրացիայի մեջ. սա … Read more

Սլովակիան պատրաստ է ոչ միայն զենք վաճառել Ադրբեջանին, այլև համատեղ արտադրություն սկսել

https://arm.sputniknews.ru/20251208/slvovakian-patrast-e-voch-miajn-zenq-vatsharel-adrbejanin-ajlev-hamategh-artadrutjun-sksel-96672722.html Սլովակիան պատրաստ է ոչ միայն զենք վաճառել Ադրբեջանին, այլև համատեղ արտադրություն սկսել Սլովակիան պատրաստ է ոչ միայն զենք վաճառել Ադրբեջանին, այլև համատեղ արտադրություն սկսել Sputnik Արմենիա Սլովակիայի նախագահը հայտարարել է, թե Ադրբեջանն արդեն հայտնել է հրետանային համակարգեր ձեռք բերելու մտադրության մասին։ 08.12.2025, Sputnik Արմենիա 2025-12-08T21:25+0400 2025-12-08T21:25+0400 2025-12-08T21:28+0400 սլովակիա ադրբեջան իլհամ ալիև զենք https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/08/96672411_0:81:702:476_1920x0_80_0_0_19fd236b9d85fb1caf1b3d4ece64a6a7.jpg ԵՐԵՎԱՆ, … Read more

Ուկրաինային առնչվող հարցերը որոշում է Ուկրաինան․ Սթարմեր

Tert.am-ը գրում է․ Ուկրաինային առնչվող հարցերը որոշում է Ուկրաինան, ասել Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը։ Դիմելով Զելենսկիին՝ Սթարմերը շեշտել է Միացյալ Թագավորության անսասան աջակցությունը Ուկրաինային, և որ ցանկացած հրադադար պետք է լինի արդար և երկարատև։ Նա վստահեցրել է, որ Լոնդոնը ներկա է բանակցություններին՝ Կիևին աջակցելու համար՝ թե՛ հակամարտության … Read more

Միքայել արքեպիսկոպոսի առողջական վիճակը, ՔԿՀ-ներում մահվան ցուցանիշներն ու համակարգային խնդիրները ԱԺ քննարկումների կենտրոնում

Ազգային ժողովում կրկին քննարկում են քրեակատարողական հիմնարկներում առկա պայմանները, մահվան դեպքերը, ինչպես նաև Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի առողջական խնդիրներն ու նրա գործի ընթացքը։ Պատգամավորները, նախարարները և ՔԿԾ ներկայացուցիչները իրավիճակին հակասական գնահատականներ են տվել՝ ընդգծելով թե՛ համակարգային խնդիրները, թե՛ իրավական գործընթացները։ ՔԿՀ-ների համակարգում արձանագրված մահվան դեպքերն ու քրեական ենթամշակույթի շարունակվող ազդեցությունը ևս դարձել են … Read more

9 երկրի արվեստագետ հաղորդակցվել են ինքնատիպ՝ տեսողական «նամակով» ու արվեստի գործ ստեղծել 

48 երկրի 213 փորագրանկարչի 423 գեղարվեստական տպագրություն․ «Գեղարվեստական տպագրության հոբելյանական Հինգերորդ միջազգային Բիենալե, Երևան 2025»-ը կրկին իրողություն է։ Գեղարվեստական տպագրության ոլորտի ստեղծագործողների փորագրանկարներից լավագույններն ընտրելը դժվար էր։ Այնուամենայնիվ, ժյուրին առանձնացրել եւ մրցանակակիր է ճանաչել 4 ստեղծագործություն։ Ցուցադրությունից զատ՝ նաեւ միջոցառումներ․ գեղարվեստական տպագրության բինալեի շրջանակում ամիսներ առաջ կայացել է «Տպագրությունից պիքսել․ արվեստ, արհեստական բանականություն և արդյունաբերություն» … Read more

ՇՄՆ էկոպարեկային ծառայությունն ընտրում է 24/7 ռեժիմի ծառայողներին — MediaNews

Էկոպարեկային ծառայության կադրային համալրման բազմափուլ գործընթացը թևակոխել է իր ամենավճռական՝ հարցազրույցի փուլը, որն ամփոփում է ֆիզիկական պատրաստվածության ստուգումներն ու մասնագիտական գիտելիքները գնահատող մրցութային թեստավորումը։ Ինչպես հայտնել է ծառայությունը, դեկտեմբերի 8-ին անցկացված փուլը նպատակ է ունեցել բացահայտել այն թեկնածուներին, ովքեր ունեն ոչ միայն անհրաժեշտ գիտելիքներ ու պատրաստվածություն, այլև տիրապետում են բարձրագույն անձնային որակների և էթիկայի՝ հանդիսանալու … Read more

Փաշինյանը նոր խորհրդական ունի – 5tv

Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, Անժելա Կժդրյանին նշանակել է հասարակական հիմունքներով իր խորհրդական: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Անժելա Կժդրյանին նշանակել վարչապետի հասարակական հիմունքներով խորհրդական»,- նշված է Փաշինյանի որոշման մեջ:

Մալխաս Ամոյանը հավակնում է դառնալ 2025թ. լավագույն ըմբիշ

Հայաստանի հավաքականի անդամ Մալխաս Ամոյանը հավակնում է դառնալ 2025թ. լավագույն հունահռոմեական ոճի ըմբիշ, հայտնում է Ըմբշամարտի համաշխարհային միության (UWW) մամուլի ծառայությունը։ 26-ամյա ըմբիշը 77 կգ քաշային կարգում անցնող տարում դարձել է աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն` բոլոր մրցակիցներին հաղթելով ընդհանուր 54-8 հաշվով։ Ամոյանը ոսկե մեդալ է նվաճել նաև Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում կայացած միջազգային մրցաշարում։ Տարվա լավագույն … Read more

Պարեկները Սյունիքի մարզում բացահայտել են ապօրինի ծառահատման դեպք

Ապօրինի ծառահատման հերթական դեպքն են բացահայտել Սյունիքի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները. հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից: Դեկտեմբերի 6-ին Կապան քաղաքում ծառայություն իրականացնելիս պարեկները Շահումյան փողոցում նկատել են, որ կայանված «ԿամԱԶ»-ի թափքից փայտանյութ են բեռնաթափում։Կապան քաղաքի բնակիչ 34-ամյա վարորդը իրավապահներին է ներկայացրել ժամկետանց փաստաթուղթ։ Ավտոմեքենան տեղափոխվել է հատուկ պահպանվող տարածք:Կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին: