Նիկոլ Փաշինյանը Յոթ Վերքում է․ եկեղեցում են արքեպիսկոպոսներ Կճոյանը, Միրզախանյանն ու Ադամյանը, եպիսկոպոս Սարոյանը

Քաղաքականություն 07.12.2025 | 11:26 Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և բարձրաստիճան այլ պաշտոնյաներ, պատգամավորներ Գյումրիի Յոթ Վերք եկեղեցում պատարագի են մասնակցում։ Եկեղեցում են նաև Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը, Բալթյան երկրների հայոց թեմի առաջնորդ Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը, Արմավիրի թեմի առաջնորդ Սիոն արքեպիսկոպոս Ադամյանը և Մասյացոտնի թեմի առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը։ Պատարագը մատուցում է … Read more

Փաշինյանն իրեն աջակցող բարձրաստիճան հոգևորականներին հետը տարել է Գյումրի

7 Դեկտեմբերի, 2025 Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ փաստորեն Գյումրիի Յոթ Վերք եկեղեցի են գնացել նրան աջակցող բարձրաստիճան հոգեւորականները։ Նշենք, որ թեմի բոլոր հոգեւորականները բոյկոտել են պատարագը։

Վարչապետը Գյումրիի Սուրբ Յոթ վերք եկեղեցում մասնակցում է պատարագին

Վարչապետը Նիկոլ Փաշինյանը Գյումրիի Սուրբ Յոթ վերք եկեղեցում մասնակցում է Սուրբ և անմահ պատարագին: «1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված սուրբ և անմահ պատարագ՝ Գյումրու Սուրբ Յոթ վերք եկեղեցում»,-գրել է նա ֆեյսբուքյան իր էջում:

«Գյումրիում ձևավորվում է նախադեպ՝ երկրի ղեկավարը ցանկացած պահի կարող է գալ ձեր տուն, ձեզ դուրս հանել ձեր տնից». Ռուբեն Մելիքյան

Փաստաբան Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հենց հիմա Գյումրիում ձևավորվում է նախադեպ առ այն, որ երկրի ղեկավարը կարող է ցանկացած պահի Ձեր կամքին հակառակ՝ գալ Ձեր տուն, Ձեզ դուրս անել Ձեր տնից, ինչ-որ բան անել ու գնալ։Սա ոչ միայն ապօրինություն ու բռնակալություն է, այլև ապշելու աստիճան լպիրշություն է»: Աղբյուրը`   Ռուբեն Մելիքյան

🎥 Ռևանշը կայացած է. Պետր Յանը հաղթեց Դվալիշվիլիին՝ վերադարձնելով չեմպիոնական գոտին

ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում կայացած UFC 323-ի գլխավոր մենամարտում թեթևագույն քաշային կարգի (մինչև 61 կգ) դասակարգման երրորդ համար Պետր Յանը 5 ռաունդ տևած պայքարում հաղթանակի հասավ նույն քաշային կարգի վրացի չեմպիոն Մերաբ Դվալիշվիլիի նկատմամբ։ Ռուս մարտիկը հաղթեց մրցավարների միաձայն որոշմամբ։ Յանը վերադարձրեց թեթևագույն քաշային կարգի տիտղոսը, որը կորցրել էր 2023 թվականին հենց Դվալիշվիլիի դեմ մարտում։

Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ուղերձը երկրաշարժի զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ

Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ուղերձը ԱԱԾ մեկուսարանից՝ 1988 թվականի դեկտեմբերի 7-ի՝ երկրաշարժի զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ ​Սիրելի հայրենակիցներ, ​Դեկտեմբերի 7-ը՝ սգո, ողբերգության, մեր անմեղ զոհերի հիշատակը խնկարկելու օրն է։ ​37 տարի առաջ հենց այս օրը Հայաստանի հյուսիսը ցնցվեց երկրաշարժից։ Արդյունաբերական հսկա Գյումրի քաղաքը, վայրկյանների ընթացքում, վերածվեց ավերակների։ Մայր հողն իր մեջ առավ հազարավոր գյումրեցիների, հազարավորներն … Read more