Օդի որակը նոյեմբերի կեսերից վատթարանում է և սկսում է բարելավվել մարտի կեսերից. Ավինյան

Օդի որակը նոյեմբերի կեսերից վատթարանում է և սկսում է բարելավվել մարտի կեսերից․ այս մասին հայտարարել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ «Իհարկե, լուծումներ կան։ Դրանք շատ դեպքերում Երևանի սահմաններից դուրս պետք է իրականացվեն։ Եթե երկարաժամկետ լուծումների մասին ենք խոսում, ապա հարյուրավոր հեկտարներով նոր անտառածածկ, մշտադալար կանաչապատ տարածքների ստեղծման մասին է, որոնք որոշակի պատնեշ կարող են ստեղծել եկող … Read more

Կճոյանը դիմել էր՝ 1 միլիոնի չափով գույքահարկի պարտքը զիջվի` ասելով, որ անապահով է

Արշակ Արզիկյանը գրել է․ «Կճոյանը ստում է ․ ․ ․ իմ վկայությունը ․ ․ ․ Մոտ 20-23տարի է այս դեպքը ուզել եմ հանրայնացնել , բայց լռել եմ որ չմեղադրեն ինձ սուբյեկտիվության համար ․ ․ ․2002թից ես Արաբկիր համայնքի ընտրված ավագանու անդամ էի մոտ 1 տարի անց ավագանու նիստի քննարկմանն էր դրված մի շարք սոցիալապես անապահով … Read more

CNN-ը հաղորդել է, որ Ուիթքոֆը երկուշաբթի օրը կմեկնի Ռուսաստան

ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆը երկուշաբթի օրը կմեկնի Մոսկվա՝ բանակցություններ վարելու, հաղորդում է CNN-ը ՝ հղում անելով ամերիկացի անանուն պաշտոնյայի։ «Հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆը երկուշաբթի օրը կմեկնի Ռուսաստանի մայրաքաղաք», – ասվում է հրատարակության մեջ։ Կիրակի օրը Ուիթքոֆը, ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի և նախագահ Դոնալդ Թրամփի փեսա Ջարեդ Քուշների հետ միասին, Մայամիում հանդիպել է ուկրաինական պատվիրակության … Read more

Մանրամասներ՝ նախկին դաշնամուրի գործարանի տարածքում տեղի ունեցած փլուզումից

Այսօր՝ դեկտեմբերի 1-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:50-ի սահմաններում ՆԳՆ ահազանգ է ստացվել, որ Շենգավիթ վարչական շրջանի Շիրակի փողոցում գտնվող նախկին դաշնամուրի գործարանի տարածքում գտնվող շինություններից մեկում փլուզում է տեղի ունեցել, հայտնում է Գագիկ Շամշյանը: Թե ինչն է եղել փլուզման պատճառը, պարզվում է: Սակայն տեղում արդեն ճշտվել է, որ փլուզումը գազի հետ … Read more

«Վեհափառ Հայրապետին խնդրում եմ 10 Սրբազաններին թողնել և դրանցից մեկին՝ Նավասարդ Կճոյանին, կարգալույծ հռչակել»․ Էդմոն Մարուքյան

Վեհափառ Հայրապետին խնդրում եմ 10 Սրբազաններին թողնել և դրանցից մեկին՝ Նավասարդ Կճոյանին, կարգալույծ հռչակել։ Այս մասին հայտարարել է  «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը: «Կարգալույծ հռչակեք, տեսնենք՝ ոնց են Ռուբեն Ռուբինյանը, Նիկոլ Փաշինյանը, Վահագն Ալեքսանյանը և մյուսները  ի պաշտպանություն Նավասարդ Կճոյանին սկսում հայտարարություններ անել։ Դրեք նրանց այն անհարմար վիճակի մեջ, այն վիճակի մեջ, որ իրենք իրենց դրել … Read more

Փլուզում՝ դաշնամուրի չգործող գործարանում, կա տուժած

Դեկտեմբերի 1-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շիրակի փողոցի չգործող դաշնամուրի գործարանի արտաքին պատը փլուզվել է․ տեղեկացնում է ՆԳՆ լրատվական ծատայությունը։ «Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ։ Տեղում են նաև հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի խմբերը։ Ըստ նախնական տվյալների՝ մասամբ փլուզվել է եռահարկ շինությունը․ կա տուժած։ Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,- ասված … Read more

Սպիտակի ոլորաններում, Արագածի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

Սպիտակի ոլորաններում, Արագածի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Այս մասին հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից։ Արթիկի և Անիի տարածաշրջաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։ ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես … Read more