ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆը երկուշաբթի օրը կմեկնի Մոսկվա՝ բանակցություններ վարելու, հաղորդում է CNN-ը ՝ հղում անելով ամերիկացի անանուն պաշտոնյայի։
«Հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆը երկուշաբթի օրը կմեկնի Ռուսաստանի մայրաքաղաք», – ասվում է հրատարակության մեջ։
Կիրակի օրը Ուիթքոֆը, ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի և նախագահ Դոնալդ Թրամփի փեսա Ջարեդ Քուշների հետ միասին, Մայամիում հանդիպել է ուկրաինական պատվիրակության հետ։
Ռուբիոն կիրակի օրը Ֆլորիդայում ուկրաինական պատվիրակության հետ հանդիպումը օգտակար և արդյունավետ է համարել։
CNN-ը նշում է, որ դեռևս պարզ չէ՝ արդյոք Քուշները կուղեկցի Ուիթկոֆին Ռուսաստան, թե ոչ։