ՀՀ պաշտպանության նախարարը մասնակցել է EDEX 2025 միջազգային ցուցահանդեսի բացման արարողությանը
Եգիպտոս կատարած աշխատանքային այցի շրջանակում դեկտեմբերի 1-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մասնակցել է EDEX 2025 միջազգային ցուցահանդեսի բացման արարողությանը, որին ներկա էր Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ ալ Սիսին, տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից: