Հայաստանում նկատելի է սեզոնային վիրուսների ակտիվացում. նախարար

Հայաստանում նկատելի է սեզոնային վիրուսների ակտիվացում: Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը զգուշացրել է, որ գրիպի, ռինո-, բոկա-, ադենովիրուսների և պարագրիպի հարուցիչների ակտիվության շրջանում կանխարգելիչ միջոցառումների թվում առաջնային տեղում է պատվաստումը, իսկ սուր շնչառական վարակների տարածման դեպքում դպրոցներում և նախադպրոցական հաստատություններում ուսուցումը կարող է անցնել հեռավար ձևաչափի: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է առողջապահության նախարար Անահիտ … Read more

«Միասնության թևեր»նախաձեռնության և «Շանթ Դաշինք»-ի միջև ստորագրվեց համագործակցության հուշագիր

«Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը և «Շանթ Դաշինք» ազգայնական կուսակցության նախագահ Շահեն Հարությունյանը ստորագրել են քաղաքական համագործակցության հուշագիր։ Այդ մասին տեղեկանում ենք «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ֆեյսբուքյան էջից։ Փաստաթուղթը սահմանում է ընդհանուր նպատակների, արժեքների և գործողությունների շրջանակ, որոնք ուղղված են` ազգային միասնականության վերականգնմանը, պետական ինքնիշխանության պաշտպանությանը, ժողովրդավարական կառավարման ամրապնդմանը»։

ԱՄՆ Արևելյան Հայոց թեմը Մայր Աթոռի ու Վեհափառի կողքին է. թեմ

ԱՄՆ Արևելյան Հայոց թեմի հոգևորական դասը հայտարարություն է տարածել՝ զորակցություն հայտնելով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին և նրա գահակալին: «Այս դժուարին օրերուն, ԱՄՆ Արեւելեան Հայոց Թեմի ողջ հոգեւոր դասն իր անմնացորդ սէրն ու զօրակցութիւնը կը յայտնէ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին եւ Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻՆ,- տեղեկանում ենք Տեր Վարդ Գյոզալյանի հրապարակումից, որին կից ներկայացվում … Read more

Կոտայքի մարզում բախվել են «Mercedes»-ը և «Infiniti»-ն․ կա վիրավոր – 5tv

Այսօր՝ դեկտեմբերի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 10։15-ի սահմաններում Գեղարդի խճուղում բախվել են Արմավիրի մարզի բնակիչ 32-ամյա Արտաշես Վ․-ի վարած «Mercedes» մակնիշի և Կոտայքի մարզի բնակիչ 29-ամյա Անի Հ․-ի վարած «Infiniti» մակնիշի ավտոմեքենաները։ Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական … Read more

Samsung-ը ներկայացրել է եռակի ծալվող Galaxy Z TriFold սմարթֆոնը

Samsung-ը ներկայացրել է իր առաջին մասսայաբար արտադրված սմարթֆոնը՝ եռակի ծալովի էկրանով՝ Galaxy Z TriFold-ը։ Հարավկորեական ընկերությունը ներդրել է ծալովի սարքեր արտադրելու գրեթե մեկ տասնամյակի ընթացքում մշակված ամենաառաջադեմ գաղափարները։ Նոր մոդելն առանձնանում է ընտանիքի ամենամեծ էկրանով, նորարարական ծրագրային լուծումներով և մի շարք առաջատար հնարավորություններով։ Մշակողների խոսքով՝ սարքի հիմնական առանձնահատկություններից մեկը երկու տարբեր չափերի տիտանե ծխնիներն են՝ … Read more

Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության արդյունավետ գործունեությունը մեր համագործակցության կարևոր հիմնասյուներից մեկն է. Արարատ Միրզոյան

ՀՀ ԱԳ նախարարի հայտարարությունը ՀՀ-ԵՄ Գործընկերության խորհրդի 6-րդ նիստի արդյունքներով ԵՄ ԱԳԱՔ բարձր ներկայացուցչի և ընդլայնման հարցերով հանձնակատարի հետ մամուլի ասուլիսին Հարգելի՛ գործընկերներ, լրատվամիջոցների ներկայացուցիչներ, Կցանկանայի շնորհակալություն հայտնել բարձր ներկայացուցիչ Կալասին և հանձնակատար Կոսին՝ Բրյուսելում մեզ հյուրընկալելու և այս արդյունավետ հանդիպման գերազանց կազմակերպման համար։ Տիկի՛ն բարձր ներկայացուցիչ, տիկի՛ն հանձնակատար, Հետադարձ հայացք գցելով այս ձևաչափով մեր … Read more

Aurora News | Դանիան Ուկրաինային թույլ է տվել իր տարածքում ռազմական արտադրություն կառուցել. սա ՆԱՏՕ-ում առաջին դեպքն է

Դանիան Ուկրաինային թույլ է տվել իր տարածքում ռազմական արտադրություն կառուցել. սա ՆԱՏՕ-ում առաջին դեպքն է: Այս մասին գրել է Bild-ը: Խոսքը Ուկրաինական ընկերության մասին է, որը ներգրավված է Մինդիչի հետ կապված կոռուպցիոն սկանդալում։ Այն հրթիռային վառելիք կարտադրի Սկրյուդստրուպ ավիաբազայի մոտ։ Նշենք, որ Մեկնարկը նախատեսված է 2026 թվականին: 

Aurora News | Բայց չեմ ուզում ագահ լինել. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ արժանի է Նոբելյան մրցանակի ավարտված բոլոր պատերազմների համար: ԱՄՆ նախագահը նախարարների կաբինետի նիստի ժամանակ մեկնաբանել է Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու համար Խաղաղության Նոբելյան մրցանակի հնարավոր հանձնումը: «Հիմա ասում են՝ եթե նա երբևէ ավարտի Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմը, նրան Նոբելյան մրցանակ կտան։ Իսկ ինչ կասեք մյուս ութ պատերազմների մասին: … Read more

Կառավարությունը ռազմարդյունաբերության զարգացման եռամյա պայմանագրերի ծրագրով կհատկացնի ավելի քան 150 մլրդ դրամ. ԲՏԱ նախարար

ՀՀ կառավարությունը որոշում է կայացրել շարունակել ռազմարդյունաբերության զարգացմանն ուղղված եռամյա պայմանագրերի քաղաքականությունը` 2026-2028 թվականների համար նախատեսելով ավելի քան 150 մլրդ ՀՀ դրամ։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։ «ՀՀ պաշտպանության նախարարությունը եռամյա նոր պայմանագրերի շուրջ քննարկումներն արդեն մեկնարկել է 30 ընկերությունների հետ։Ռազմարդյունաբերության զարգացմանն ուղղված առաջին եռամյա ծրագիրը՝ … Read more

Ի՞նչ է անում ՔՊ-ն․ մեծ գումարներ են ծախսվում՝ ինձ նախկինացնելու․ չեն հաջողի՝ մաքուր է կենսագրականս․ Թաթոյան

BlogNews.am-ում ներկայացված են հայտնի և սկսնակ բլոգերների, ինչպես նաև սոցիալական ցանցերի ակտիվ օգտատերերի ամենասուր գրառումները հանրության հետաքրքրության շրջանակներում գտնվող բոլոր թեմաներով: Կայքում տեղ գտած նյութերը չեն խմբագրվում և չեն փոփոխվում՝ հեղինակների իրավունքները չխախտելու նկատառումներից ելնելով: