ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արթիկի ՔԿՀ պետի տեղակալի որդին քրեական ենթամշակույթ կրող է. հայրը ինչո՞ւ պաշտոնից ազատված չէ

ArmLur.am-ի լրագրողը ասուլիսի ժամանակ հարց է հնչեցրել Արթիկի ՔԿՀ պետի տեղակալի որդու և մի քանի այլ աշակերտների կողմից անչափահաս տղային ծեծի ենթարկելու վերաբերյալ։ Ինչո՞ւ աշխատանքից չի ազատվել «Արթիկ» ՔԿՀ-ի պետի տեղակալը, որի որդին Զորականում իր հասակակիցների հետ ծեծել էր մի տղայի և տեսագրել դա հեռախոսով։ Այս հարցին ի պատասխան՝ Գալյանը լրագրողներին կոչ արեց իրավիճակին նայել … Read more

Ձևակերպումը, թե Պուտինը մերժել է ԱՄՆ-ի Խաղաղության ծրագիրը, սխալ է. Պեսկով

Ձևակերպումը, թե Պուտինը մերժել է Ուկրաինայի հարցով ԱՄՆ-ի խաղաղության ծրագիրը, սխալ է, դա այդպես չէ․ հայտարարել է Դմիտրի Պեսկովը: Նախագահի մամուլի քարտուղարը հավելել է, որ ըմբռնում կա, որ որքան լռության մեջ ընթանան այդ բանակցությունները, այնքան ավելի արդյունավետ կլինի:  «Այդ սկզբունքին Ռուսաստանը հավատարիմ կմնա։ Կրեմլը հույս ունի, որ ամերիկյան կողմը՝ նույնպես»,- ասել է նա։ Գնահատեք հոդվածը

Պեսկովը պատասխանել է հարցին, թե արդյոք Պուտինը մերժել է ԱՄՆ-ի խաղաղության ծրագիրը

Ձևակերպումն այն մասին, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մերժել է ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի հարցով խաղաղության ծրագիրը, սխալ կլինի, հայտարարել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Ոչ, դա ճիշտ չէր լինի։ Փաստն այն է, որ կարծիքների ուղղակի փոխանակում տեղի ունեցավ երեկ առաջին անգամ։ Եվ կրկին, ինչպես ասվեց երեկ, որոշ բաներ ընդունվեցին, մյուսները՝ անընդունելի համարվեցին։ Սա նորմալ … Read more

Առաքիչը ոտքով հարվածել է տարեց կնոջ դեմքին

Ոստիկանությունը պարզում է առաքիչի ինքնությունը, ով անհայտ պատճառներով Նովոսիբիրսկի մետրոյի ստորգետնյա անցումում ոտքով հարվածել է տարեց կնոջ դեմքին, հայտնել են տեղի ՆԳՆ գլխավոր վարչությունից։ Ավելի վաղ սոցիալական ցանցերում և լրատվամիջոցներում հայտնվել էր տեսանյութ, որտեղ երևում էր, թե ինչպես է տղամարդը հանկարծակի հարվածում տարեց կնոջը և հեռանում։ Կինը հարվածից ընկել է և գլուխը խփել պատին։

Առաքիչը ոտքով հարվածել է տարեց կնոջ դեմքին ‹ ԱՐՑԱԽ ԼՐԱՏՎԱԿԱՆ

Ոստիկանությունը պարզում է առաքիչի ինքնությունը, ով անհայտ պատճառներով Նովոսիբիրսկի մետրոյի ստորգետնյա անցումում ոտքով հարվածել է տարեց կնոջ դեմքին, հայտնել են տեղի ՆԳՆ գլխավոր վարչությունից։ Ավելի վաղ սոցիալական ցանցերում և լրատվամիջոցներում հայտնվել էր տեսանյութ, որտեղ երևում էր, թե ինչպես է տղամարդը հանկարծակի հարվածում տարեց կնոջը և հեռանում։ Կինը հարվածից ընկել է և գլուխը խփել պատին։

Ռուսաստանը հայտարարել է, որ վերահսկողություն է հաստատել Ուկրաինայի հարավ-արևելքում գտնվող ևս մեկ գյուղի նկատմամբ

Ռուս-ամերիկյան բանակցություններից հետո՝ այսօր Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ ռուսական ուժերը վերահսկողություն են հաստատել Ուկրաինայի հարավ-արևելյան Զապորոժիե մարզի Չերվոնե գյուղի նկատմամբ։ Կիևն առայժմ չի մեկնաբանել այս պնդումները: Անկախ աղբյուրները դեռևս չեն հաստատել Մոսկվայի հայտարարությունը:

Էմինեմի դուստրը կիսվել է որդու ջերմ տեսանյութով ռեփերի համերգից – Showbiz.am

Գոհաբանության օրը հատկապես նշանակալից էր Էմինեմի դստեր և նրա ընտանիքի համար: Հեյլի Ջեյդ Սքոթը ուրախացրել է երկրպագուներին՝ Ինստագրամ սոցիալական ցանցում հրապարակելով իր որդու՝ Էլիոթի տեսանյութը, որտեղ նա հետևում է պապիկի ուղիղ եթերում ելույթին: Էմինեմը և ռոք երաժիշտ Ջեք Ուայթը բեմ են բարձրացել Դետրոյթում կայացած «Դետրոյթ Լայոնս»-«Գրին Բեյ Փեքերս» ֆուտբոլային խաղի ընդմիջման ժամանակ: Հրապարակված տեսանյութում երեխան՝ … Read more