Գոհաբանության օրը հատկապես նշանակալից էր Էմինեմի դստեր և նրա ընտանիքի համար: Հեյլի Ջեյդ Սքոթը ուրախացրել է երկրպագուներին՝ Ինստագրամ սոցիալական ցանցում հրապարակելով իր որդու՝ Էլիոթի տեսանյութը, որտեղ նա հետևում է պապիկի ուղիղ եթերում ելույթին:
Էմինեմը և ռոք երաժիշտ Ջեք Ուայթը բեմ են բարձրացել Դետրոյթում կայացած «Դետրոյթ Լայոնս»-«Գրին Բեյ Փեքերս» ֆուտբոլային խաղի ընդմիջման ժամանակ: Հրապարակված տեսանյութում երեխան՝ ականջակալներով, նստած է մոր գրկում:
«Շնորհավոր Գոհաբանության օրը», – գրել է նա տեսանյութի մեկնաբանությունում: Ինստագրամ սոցիալական ցանցում իր Սթորիում Հեյլին նաև ընտանեկան լուսանկար է հրապարակել որդու և ամուսնու՝ Էվան Մաքքլինտոկի հետ, նրանք երեքն էլ կրում էին «Դետրոյթ Լայոնս»-ի համազգեստներ:
