Ձևակերպումն այն մասին, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մերժել է ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի հարցով խաղաղության ծրագիրը, սխալ կլինի, հայտարարել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Ոչ, դա ճիշտ չէր լինի։ Փաստն այն է, որ կարծիքների ուղղակի փոխանակում տեղի ունեցավ երեկ առաջին անգամ։ Եվ կրկին, ինչպես ասվեց երեկ, որոշ բաներ ընդունվեցին, մյուսները՝ անընդունելի համարվեցին։ Սա նորմալ աշխատանքային գործընթաց է, փոխզիջման որոնում», – ասել է Պեսկովը ՝ պատասխանելով լրագրողների հարցին, թե արդյոք ճիշտ կլինի ասել, որ Պուտինը մերժել է ամերիկյան ծրագիրը։