ԱԱԾ-ն այսօր դարձել է մահակ քաղաքական հակառակորդների նկատմամբ․  Աննա Գրիգորյան

3 Դեկտեմբերի, 2025 Ազգային անվտանգության ծառայությունը այսօր դարձել է ուղղակի մահակ քաղաքական հակառակորդների նկատմամբ։ Այս մասին հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյան։ «Բնականաբար, դուք չէիք կարող արձագանքել իմ այն հարցին, թե ինչու է «Ալֆա» կամ «Ա» ջոկատը գնում ստատուս գրողի հետևից: Ազգային անվտանգության ծառայության պատիվը, հեղինակությունը չի կարելի այդքան իջացնել, որ ստատուսի համար «Ալֆա» ջոկատ … Read more

«ԶԻԼ» մակնիշի բեռնատարի 74-ամյա վարորդը առանց համապատասխան փաստաթղթերի փայտանյութ է տեղափոխել

Տավուշի մարզի պարեկներն առանց համապատասխան փաստաթղթերի փայտանյութի տեղափոխման դեպք են բացահայտել Դեկտեմբերի 2-ին՝ ժամը 8.25-ի սահմաններում, Նոյեմբերյան քաղաքի Անտառագործների փողոցում Տավուշի մարզի պարեկները ստուգման նպատակով կանգնեցրել են փայտանյութով բեռնված «ԶԻԼ» մակնիշի բեռնատար։ Iravaban.net-ը տեղեկանում է ՆԳՆ ոստիկանությունից։ Նոյեմբերյանի բնակիչ 74-ամյա վարորդը հայտնել է, թե մեքենան բեռնված է 5 խմ վառելափայտով, որն ինքը պատրաստել է «Միսխանա» … Read more

2 տարում Ամիօ բանկի թիմն անցել է 32,000 ժամ ուսուցում

3 դեկտեմբերի 2025 – 16:24 AMT PanARMENIAN.Net – Ամիօ բանկում հավատում են, որ թիմի զարգացումը բանկի ամենաարժեքավոր ներդրումներից է։ Վերջին երկու տարիներին բանկի աշխատակիցներն անցել են ընդհանուր առմամբ 32,000 ժամ վերապատրաստում, ինչը նշանակում է, որ յուրաքանչյուր աշխատակից միջինում մասնակցել է մոտ 5 վերապատրաստման կուրսի: Բանկային ոլորտի բարդ ու պատասխանատու միջավայրում համակարգված գիտելիքը ամենակարևոր հիմքն է։ … Read more

Գլխավոր դատախազը պահանջում է փաստաբանին  ազատազրկել

Քաղաքականություն Գլխավոր դատախազը պահանջում է փաստաբանին  ազատազրկել Աջակցիր «Ա1+»-ին Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը պահանջում է  փաստաբան Մուշեղ Շուշանյանին դատապարտել  3 տարվա ազատազրկման։  «Դատալեքս» տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ դատախազությունը վճռաբեկ բողոք է ներկայացրել փաստաբանի գործով։ Մուշեղ Շուշանյանն  ամբաստանյալի աթոռին է հայտնվել  վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ ՖԲ գրառման համար։ Նա մեղավոր է ճանաչվել  բռնություն գործադրելու հրապարակային … Read more

TRIPP-ի հետ կապված՝ հստակեցման անհրաժեշտություն ունեցող շատ հարցեր կան. ԱԱԾ տնօրենի տեղակալ

TRIPP-ի հետ կապված՝ դուք էլ գիտեք, որ հստակեցման անհրաժեշտություն ունեցող շատ հարցեր կան, և դրանց շարքում է նաև այն, թե որ ծառայությունն է և ինչ եղանակով է իրականացնելու պահպանությունը: Այդ մասին Ազգային ժողովի՝ դեկտեմբերի 3-ի նիստին ասաց ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Եսաի Մկրտչյանը՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանի հարցին: Ընդդիմադիր … Read more

Դեկտեմբերի 7-ին Գյումրիի Սուրբ Աստվածածին Մայր եկեղեցում պատարագ կմատուցվի. Շիրակի թեմ

3 Դեկտեմբերի, 2025 Շիրակի թեմը հայտնում է, որ թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի և թեմի հոգևոր տեսուչ Գերաշնորհ Տեր Նարեկ եպիսկոպոս Ավագյանի օրհնությամբ, դեկտեմբերի 7-ին, ժամը 10:30-ին, Գյումրիի Սուրբ Աստվածածին Մայր եկեղեցում (Յոթ Վերք) իր անդրանիկ Սուրբ Պատարագը կմատուցի՝ նորաօծ Տեր Գառնիկ քահանա Ավոյանը:

Առաջին փուլում մեծամասնություն չձևավորվելու դեպքում երկրորդ փուլ չի լինի․ նոր ընտրություններ կկազմակերպվեն. Գալյան

Ժողովրդավարության ամրապնդման տեսանկյունից ճիշտ գտանք, որ հիմնական առաջին ընտրություններից հետո, եթե մեկ կուսակցություն քաղաքական մեծամասնություն չի ձևավորում կամ չի ձևավորում կոալիցիա, ոչ թե գնանք երկրորդ փուլի, այլ լինեն նոր ընտրություններ,-լրագրողների հետ զրույցում ասաց Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ անդրադառնալով Ընտրական օրենսգրքի բարեփոխումների աշխատանքներին։   «Որպեսզի ավելի մեծ հնարավորություն ստեղծենք քաղաքական ուժերին համախմբվելու երկրորդ ընտրություններին»,– ասաց նա։ … Read more

Հստակեցվում են ՀՀ քրեական օրենսգրքի որոշ դրույթներ

Նախագծով փոփոխություններ են առաջարկվում Քրեական օրենսգրքի 443-րդ եւ 444-րդ հոդվածներում: Նշված հոդվածները վերաբերում են ապօրինի հարստացմանը եւ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձի կողմից հայտարարագրում կեղծ տվյալներ ներկայացնելուն, հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնելուն կամ հայտարարագիր չներկայացնելուն: Փոփոխությունների անհրաժեշտությունն առաջացել է ֆիզիկական անձանց տարեկան հայտարարագրման ինստիտուտի ներդրմամբ. առաջին ընթերցմամբ խորհրդարանի քննարկմանը ներկայացնելով «Հայաստանի Հանրապետության քրեական … Read more

Ինձ համար խիստ ցանկալի է, որ քիչ մարդիկ կալանավորվեն. արդարադատության նախարար

Ինձ համար խիստ ցանկալի է, որ քիչ մարդիկ կալանավորվեն: Ազգային ժողովում ճեպազրույցի ժամանակ նման տեսակետ հայտնեց արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը: «Ես խնդիր եմ համարում, որ շատ է կիրառվում խափանման միջոց կալանքը»,- ասաց նախարարը: Արդարադատության նախարարը չի կարծում, որ դատավորները քաղաքական նպատակներով են կալանքի որոշումներ կայացնում: «Եթե պարզվի, որ որևէ դատավոր քաղաքական նպատակներով է իր գործառույթներն … Read more