Ինձ համար խիստ ցանկալի է, որ քիչ մարդիկ կալանավորվեն: Ազգային ժողովում ճեպազրույցի ժամանակ նման տեսակետ հայտնեց արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը: «Ես խնդիր եմ համարում, որ շատ է կիրառվում խափանման միջոց կալանքը»,- ասաց նախարարը: Արդարադատության նախարարը չի կարծում, որ դատավորները քաղաքական նպատակներով են կալանքի որոշումներ կայացնում: «Եթե պարզվի, որ որևէ դատավոր քաղաքական նպատակներով է իր գործառույթներն իրականացնում, վստահեցնում եմ՝ անհետևանք չի մնա»,-նշեց Գալյանը: Արդարադատության նախարարի կարծիքով Հայաստանում քաղբանտարկյալներ չկան: «Շատ հարմար է արդարացնել արարքը, որը պարունակում է քրեական օրենսգրքի որոշակի հոդվածների հատկանիշներ, այլ փաստարկներով, որ անձը զբաղվում է քաղաքականությամբ, կամ ուզում է զբաղվել քաղաքականությամբ, ուրեմն քաղբանտարկյալ է»,- ասաց նախարարը: *** Ընդդիմությունը […]