Օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով․ սպասվում են ձնախառն անձրև և թույլ տեղումներ

Երևանում դեկտեմբերի 15-ի ցերեկը, 17-20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 16-ին հնարավոր են թույլ տեղումներ՝ քաղաքի բարձրադիր գոտում ձնախառն անձրևի տեսքով։ Մարզերում դեկտեմբերի 15-ի ցերեկը, 17-ի ցերեկը, 18-20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 16-ին, 17-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում են տեղումներ՝ լեռնային շրջաններում ձյան և ձնախառն անձրևի, հովտային շրջաններում՝ անձրևի տեսքով։ Դեկտեմբերի 17-ին … Read more

Դատախազը նպատակահարմար չի գտել շարունակել Ղուկասյանի դատը վկաների չներկայանալու պայմաններում

«Սրբազան պայքարի» գործով կալանավորված, «Կամք» նախաձեռնության ղեկավար և ակտիվիստ Վահագն Չախալյանին պահում են անմարդկային պայմաններում, հայտնել է նրա փաստաբան Ալեքսան…

Անվտանգության երաշխիքների կարիք ունի Ուկրաինան, ոչ թե Ռուսաստանը. Կալաս

«Մենք պետք է հիշենք, թե ինչու են երկրները ցանկանում լինել ՆԱՏՕ-ում, քանի որ չեն ցանկանում, որ Ռուսաստանը հարձակվի իրենց վրա», – լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը: «Եվ այդ պատճառով Շվեդիան և Ֆինլանդիան միացան ՆԱՏՕ-ին, այդ պատճառով էլ Բալթյան երկրները միացան ՆԱՏՕ-ին՝ այս պաշտպանական հովանոցն ունենալու … Read more

ՇՄ նախարարությունը՝ Երևանում օդի որակի մասին

Շրջակա միջավայրի նախարարությունից հայտնում են. «Երևան քաղաքի 5 ստացիոնար դիտակայանների տվյալների համաձայն՝ մթնոլորտային օդում փոշու սահմանային թույլատրելի կոնցենտրացիան գերազանցվել է Կենտրոն վարչական շրջանում դեկտեմբերի 13-ին և 14-ին՝ 1.7 և 4․9 անգամ, դեկտեմբերի 14-ին Շենգավիթում՝ 1.8 անգամ, Արաբկիրում՝ 1.9 անգամ և Նոր Նորքում՝ 1.9 անգամ։ Ազոտի երկօքսիդի սահմանային թույլատրելի կոնցենտրացիան գերազանցվել է Արաբկիր վարչական շրջանում դեկտեմբերի … Read more

Հայ-հնդկական հարաբերությունները հասել են նոր ռազմավարական մակարդակի. Հնդկաստանի ԱԳՆ խոսնակ

Հայ-հնդկական հարաբերությունները նշանավորվում են դարավոր բարեկամությամբ և այժմ հասել են նոր ռազմավարական մակարդակի, հատկապես՝ վերջին տարիներին, ասել է Հնդկաստանի ԱԳՆ խոսնակ Ռանդհիր Ջայսվարին` Արմնեպրեսի փոխանցմամբ։ Նրա խոսքով՝ Հնդկաստանը Հայաստանին համարում է ոչ միայն որպես գործընկեր և Հարավարևմտյան Ասիան Հարավային Կովկասով Եվրոպային կապող իր ավելի լայն կոնցեպտի մաս, այլև դիտարկում է Երևանի հետ իր հարաբերությունները որպես հիմնված … Read more

Արդեն 3-4 օր է՝ ինձ հանգիստ չեն տալիս. Առնո Բաբաջանյանի արձանի խեղճ քանդակագործին էլ այնքան բզկտեցին, ինֆարկտ ստացավ, մահացավ. Լևոն Թոքմաջյան

Օրերս ՀՀ ժողովրդական նկարիչ, քանդակագործ Լևոն Թոքմաջյանի «Պարույր Սևակ. Անլռելի զանգակատուն» քանդակը տեղադրվել է Զանգակատան միջնակարգ դպրոցի բակում։ Այն համացանցում մեծ քննարկումների ու քննադատությունների առիթ դարձավ։ Օգտատերերը քննադատում էին, որ քանդակագործը Պարույր Սևակի կերպարը ճիշտ չի ներկայացրել։ Aysor.am-ի հետ զրույցում քանդակագործը նշեց, որ տեղյակ է քննադատություններից. «Արդեն 3-4 օր է՝ ինձ հանգիստ չեն տալիս։ Մինչև հիմա ինձ … Read more

Փաշինյանը կրկին ուզում է նշաձողն իջեցնել. հայ ժողովուրդը մարսե՞լ է բոլոր օրակարգերը, թե համաձայն չէ՞

Նոյյան Տապան. «5-րդ խոսափող». Բանախոս՝ փ.գ.թ. Տիգրան Հարությունյան, ով ուղիղ եթերում պատասխանում է  Հայաստանում եւ Սփյուռքում  բնակվող հեռուստադիտողների

Այսօր 14:05:51 Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Բրյուսելում. Կադիրովը սպասում է Պուտինի առաջարկին (տեսանյութ)

Այսօր 14:05:51 Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Բրյուսելում. Կադիրովը սպասում է Պուտինի առաջարկին (տեսանյութ)

Պարտադիր զինվորական ծառայության ժամկետը նախատեսվում է կրճատել. հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը դեկտեմբերի 15-ին երկրորդ ընթերցմամբ քննարկել և դրական եզրակացություն է տվել երկու օրենսդրական նախաձեռնության: Այս մասին փոխանցում է «Լուրերը»: Քննարկվել է ««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը: Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հայտնել է, որ օրենքի նախագծով նախատեսվում է պարտադիր զինվորական ծառայության ժամկետը 24 … Read more

ՀԱԵ թեմական քահանաների նախաձեռնությամբ Գյումրու Յոթ Վերք եկեղեցում պատարագ կմատուցվի

15 Դեկտեմբերի, 2025 Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու թեմական քահանաների նախաձեռնությամբ, դեկտեմբերի 20-ին՝ Ս. Աբգար նախավկայի և Քրիստոսին հավատացող մեր անդրանիկ թագավորի հիշատակության տոնի առիթով, Շիրակի թեմի Առաջնորդանիստ Գյումրու Սուրբ Յոթ Վերք եկեղեցում, առավոտյան ժամը 10:00-ին կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ: Հավարտ Սուրբ Պատարագի աղոթք կբարձրացվի առ Աստված՝ ապօրինի … Read more