Դեկտեմբերին օդի միջին ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում կանխատեսվում է նորմայից բարձր

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2, 24News Դեկտեմբեր ամսվա եղանակի խորհրդատվական կանխատեսումը։ Օդի ամսական միջին ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում կանխատեսվում է նորմայից բարձր՝ 1-2 աստիճանով, տեղումների քանակը՝ նորմայից պակաս։ –00—ՅՄ

«Եթե նախկին նախագահները ուզում են Փաշինյանը հեռանա, պետք է չմասնակցեն ընտրություններին». Արման Թաթոյան. տեսանյութ

Մեր ժողովուրդը Նիկոլ Փաշինյանի և ՔՊ-ի հետ հույսեր ու ապագա չի կապում: Այս մասին գրում է «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը։ «Ու թեև ընտրություններին մասնակցելը պաշտոնաթող կամ նախկին նախագահների իրավունքն է, բայց եթե նրանք ուզում են` Փաշինյանը հեռանա, պետք է ձեռնպահ մնան դրանից։ Հակառակ դեպքում մասնակցության որոշումը միայն օգնելու է Փաշինյանին, նրան տալու … Read more

Փաշինյանը ցանկանում է ցույց տալ, որ իրեն աջակցող հոգևորականները մերժված չեն. ԶԼՄ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրահանգել է մարզպետներին` այն եկեղեցիներում, որտեղ մասնակցել է վերջին պատարագներին, շարունակել պատարագներ կազմակերպել, մասնակցել, լուսանկարներ հրապարակել, գրել է «Հրապարակ»-ը՝ հղում անելով իր աղբյուրներին: Պատճառը, ըստ թերթի, այն է, որ Փաշինյանը ցանկանում է տպավորություն ստեղծել, թե Մայր Աթոռին հակառակ գնացած հոգևորականներին հանրությունը չի մերժում, և անգամ առանց նրա էլ մարդաշատ պատարագներ են մատուցվում, … Read more

ՔՊ-ն Էթիկայի կանոնագիրք է ընդունել

Հայաստանի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Էթիկայի կանոնագիրք է ընդունել, ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացնում է կուսակցության ղեկավար, վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որպես կառավարող ուժ, հատուկ պատասխանատվություն է զգում երկրում քաղաքական միջավայրի, մթնոլորտի, կուլտուրայի զարգացման գործում։ Նաև այս պատասխանատվությունը կրելով, ՔՊ Վարչության որոշմամբ ընդունվել է կուսակցության Էթիկայի կանոնագիրքը, որում ստանդարտներ ենք սահմանում ինքներս մեզ համար, դրանով … Read more

Եվրոպական առաջնորդները առաջընթաց են գրանցել Ուկրաինայի հակամարտության կարգավորման հարցում

Եվրոպական առաջնորդները Փարիզում կայացած բանակցությունների արդյունքում առաջընթաց են գրանցել Ուկրաինայի հակամարտության կարգավորման հարցում: Այս մասին հայտնել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը X սոցցանցում։ «Այսօր լավ քննարկում է կայացել Վլադիմիր Զելենսկու հետ, ով հանդիպել է Ֆրանսիայի ղեկավար Էմանուել Մակրոնի և եվրոպական այլ առաջնորդների հետ»,- գրել է նա: Ֆոն դեր Լյայենը հավելել է, որ Եվրոպան մտադիր է … Read more

Ժամանակն է հրաժարվել պառակտիչ քայլերից և ուխտադրժությունից. Արագածոտնի թեմի առաջնորդի խոսքը կալանավայրից

Կալանքի տակ գտնվող Արագածոտնի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը ևս հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասված է. «Միանում եմ իմ հոգևոր եղբայրներին՝ Գերաշնորհ Տ․ Միքայել և Գերաշնորհ Տ․ Բագրատ արքեպիսկոպոսներին՝ դատապարտելով վերջին օրերին որոշ եպիսկոպոսների հայտարարություններն ու գործողությունները, որոնք պառակտիչ և զրպարտելի են։ Ակնհայտ է, որ այս հայտարարությունները և արարքները ոչ թե … Read more

Սպասվում են թույլ տեղումներ, լեռնային շրջաններում գիշերային ժամերին ձյան և ձնախառն անձրևի տեսքով

Երևան քաղաքում՝ Դեկտեմբերի 2-ին հնարավոր է թույլ անձրև։ Դեկտեմբերի 3-6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հանրապետության տարածքում` Դեկտեմբերի 2-ին առանձին շրջաններում սպասվում են թույլ տեղումներ, լեռնային շրջաններում գիշերային ժամերին ձյան և ձնախառն անձրևի, հովտային շրջաններում՝ անձրևի տեսքով: Դեկտեմբերի 3-6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին արևմտյան՝ 2-5մ/վ: Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 2-4-ին աստիճանաբար կնվազի 2-4 աստիճանով։

Ուիթքոֆը մեկնել է Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆը մեկնել է Մոսկվա՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններ վարելու: Այս մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլին Լևիթը, փոխանցում է ՌԻԱ «Նովոստին»։ «Ուիթքոֆն այժմ մեկնում է Ռուսաստան»,-ասել է նա։ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնացը, ինչպես սպասվում է, այսօր Պուտինին կներկայացնի Կիևի իշխանությունների հետ համաձայնեցված խաղաղության ծրագիրը։ Կրեմլի խոսնակ … Read more