Ունենք մարտական դիրք, որտեղ հերթափոխի մեկնող մեր զինվորներն անցնում են ադրբեջանական ճանապարհային արգելափակիչով. Քաղաքագետ
«Հայաստանի ինքնիշխանության աստիճանը լավ պատկերացնելու համար իմացեք, որ մենք ունենք մարտական դիրք, որտեղ հերթափոխի մեկնող մեր զինվորներն անցնում են ադրբեջանական ճանապարհային արգելափակիչով (шлагбаум)՝ զննությամբ»,- նշել է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը։ Նրա ներկայացմամբ, ադրբեջանական այդ արգելափակիչը գտնվում է ՀՀ ինքնիշխան տարածքում։ «Ու ՀՀ ինքնիշխան տարածքում ադրբեջանցիները զննում են մարտական դիրք գնացող հայ զինվորներին։ Ահա այսպիսի ինքնիշխանություն»,- գրել … Read more