Ինքս առաջին իսկ օրվանից տեսնում էի նրանց վերաբերմունքը արցախցիների մասով: Ինքս հակված եմ եղել, որ պետք է լինի հանրային ճնշում: Սպասել, որ Հայաստանի կառավարության կողմից փոփոխություններ լինելու են՝ չեմ հավատում: Առաջիկայում, հաշվի առնելով նաև եղանակային պայմանները, մարտի վերջ կամ ապրիլին՝ սկսելու ենք փողոցային շարժում, տեղի կունենա հանրահավաք, որից հետո կհասկանանք, թե ինչ պետք է անենք: Այս մասին հայտարարեց Արցախի պետնախարար Նժդեհ Իսկանդարյանը:
Անդրադառնալով արցախցիների արձագանքին՝ Իսկանդարյանը նշեց, որ նախորդ հավաքի շրջանակներում հաճախ արցախցիներն իրենց մեղադրել են վրանը հանելու համար. «Եթե փողոցում լիներ 10.000-ի փոխարեն 20.000-30.000 մարդ, վստահեցնում եմ ձեզ՝ ավելի ամուր կլինեինք, մեր դիրքերն ավելի պինդ կլինեին, բանակցություններն էլ այլ ընթացք կունենային»:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: