«Հայաստանի ինքնիշխանության աստիճանը լավ պատկերացնելու համար իմացեք, որ մենք ունենք մարտական դիրք, որտեղ հերթափոխի մեկնող մեր զինվորներն անցնում են ադրբեջանական ճանապարհային արգելափակիչով (шлагбаум)՝ զննությամբ»,- նշել է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը։
Նրա ներկայացմամբ, ադրբեջանական այդ արգելափակիչը գտնվում է ՀՀ ինքնիշխան տարածքում։
«Ու ՀՀ ինքնիշխան տարածքում ադրբեջանցիները զննում են մարտական դիրք գնացող հայ զինվորներին։
Ահա այսպիսի ինքնիշխանություն»,- գրել է Հրանտ Մելիք-Շահնազարյանը։
Հունվարի 13-ին կայացած ասուլիսում պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ասել էր. «Խնդիրը վերաբերում է դեռևս 2021-ի մայիսին ստեղծված իրադրությանը։ Խոսքը Սև լճի մի դիրքի մասին է։ Ընտրանքը հետևյալն է՝ կամ պետք է այդ դիրքը թողնենք, կամ պետք է անցնենք ադրբեջանական դիրքի կողքով։ Սա հստակ է, նոր չէ, ես չեմ դրա հեղինակը որպես պաշտպանության նախարար, ես չեմ դրա միակ շահառուն: Դիրքը թողնելու պարագայում դուք ինձ պիտի մեղադրեք հայրենիքի ինչ-որ հատված զիջելու մեջ, մյուս ընտրանքը՝ նամանամանդ մեր օրերում, երբ ունենք խաղաղություն, այն ինչ նկարագրում եք՝ դա տեղի չի ունենում։
Մեր զինվորներն անցնում են ադրբեջանական դիրքի կողքով՝ այսպես կոչված բլոկ պոստով։ Ադրբեջանցիները չեն ստուգում մեր զինվորներին»։
Այս պահին մեր զինվորներն անցնում են ադրբեջանական դիրքի կողքով։ Ադրբեջանցիները չեն ստուգում մեր զինվորներին, այո, հերքում եմ, այս պահին մենք նման իրականություն չունենք»,- հունվարի 13-ին տարեկան ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասաց նախարարը։