Անգլիայի Պրեմիեր լիգայի 12-րդ տուրի կենտրոնական հանդիպումներից մեկում միմյանց դեմ մրցեցին լոնդոնյան «Արսենալն» ու «Տոտենհեմը»: «Էմիրեյթս» մարզադաշտում կայացած խաղն ավարտվեց տանտերերի՝ «զինագործների» վստահ հաղթանակով՝ 4:1:
36-րդ րոպեին Լեանդրո Տրոսարը բացեց խաղի հաշիվը՝ առաջ մղելով «Արսենալին»:
41-րդ րոպեին Էբերեչի Էզեն կրկնապատկեց տանտերերի առավելությունը:
Երկրորդ խաղակեսի հենց սկզբում Էզեն դուբլ ձևակերպեց՝ հաշիվը դարձնելով 3:0:
55-րդ րոպեին Ռիշարլիսոնը կարողացավ մեկ գնդակ հետ բերել՝ աչքի ընկնելով տպավորիչ հարվածով դաշտի կենտրոնից:
76-րդ րոպեին Էզեն ձևակերպեց իր հեթ-տրիկ՝ վերջնական տեսքի բերելով հանդիպման հաշիվը: Նշենք, որ Էզեն պատմության 4-րդ ֆուտբոլիստն է, որ հյուսիսլոնդոնյան դերբիում հեթ-տրիկ ձևակերպեց։
Այս հաղթանակից հետո «Արսենալը» վաստակած 29 միավորով գլխավորում է ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակը: «Տոտենհեմը» 18 միավորով գտնվում է 9-րդ հորիզոնականում:
Հանդիպման գոլերը՝ ԱՅՍՏԵՂ
Անգլիայի Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակն այս պահին