Ալիևը պետական մեծ միջոցներ է ծախսում, որպեսզի ադրբեջանցիների հանրային գիտակցության մեջ կարողանա մտցնել այն գաղափարը, որ Հայաստանի տարածքն իրենց հայրենիքն է․ Արտյոմ Տոնոյան

Իրանագետ Արտյոմ Տոնոյանն իր «Caspian Frontiers» տելեգրամյան ալիքում գրում է․

Ալիևը պետական մեծ միջոցներ է ծախսում, որպեսզի ադրբեջանցիների հանրային գիտակցության մեջ կարողանա մտցնել այն գաղափարը, որ Հայաստանի Հանրապետության տարածքը իրենց հայրենիքն է։

Տպագրվում են գրքեր, բուկլետներ, կազմակերպվում են ցուցահանդեսներ, գիտաժողովեր, նկարահանվում են ֆիլմեր, ռեպորտաժներ և այլն։

Դա այն գինն է, որը վճարում է Ալիևը Հայաստանի տարածքի նկատմամբ էմոցիանալ կապ ստեղծելու և տարածքը որպես «հայրենիք» և «արժեք» սահմանելու համար։

Այդ գինը վճարվում է ոչ միայն Հայաստանի հետ հակամարտությունը պահպանելու համար, այլև այսօրվա դպրոցականի՝ վաղվա «հանուն հայրենիքի ազատագրության և արժեքների նահատակությունը» հնարավոր դարձնելու համար։

Սա չնկատելը կամ նկատելուց հետո բանատեղ չդնելն էլ լինելու է դիմացինի վճարելիք գինը ապագայի x կետում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment