🎥 ՀՊԼ․ Արարատ-Արմենիան հյուրընկալվելիս պարտության մատնեց Արարատին — Armsport.am

Fastex Պրեմիեր լիգայի 2025/26թթ. մրցաշրջանի 14-րդ տուրի մեկնարկային խաղում առաջատար «Արարատ-Արմենիան» Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում 2-1 հաշվով առավելության հասավ հետնապահ «Արարատի» նկատմամբ։

«Արարատ-Արմենիայի» կազմում գոլերով աչքի ընկան Արմեն Համբարձումյանը և Ուգո Օլիվեյրան համապատասխանաբար 43-րդ և 62-րդ րոպեներին։ «Արարատի» միակ գոլը հիմնական ժամանակի ավարտից մեկ րոպե առաջ հեղինակեց Յայա Սոգոդոգոն։

Այսպիսով, Մանուել Տուլիպայի գլխավորած թիմը վաստակած միավորների քանակը հասցրեց 31-ի և շարունակում է ընթանալ առաջին հորիզոնականում՝ չունենալով պարտություն։ «Արարատը» 3 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը։

Հանդիպման տեսագրությունը․

Leave a Comment