Բրազիլիան 2026թ. մարտին լուրջ մրցակիցների հետ ընկերական հանդիպումներ կանցկացնի

Բրազիլիայի ազգային հավաքականը 2026թ. մարտին ընկերական հանդիպումներ կանցկացնի Խորվաթիայի ու Ֆրանսիայի թիմերի հետ։ Այս մասին հայտնում է Globo Esporte-ն։

Հանդիպումները կկայանան ԱՄՆ-ում։ Ֆրանսիայի ու Խորվաթիայի հետ խաղերով Կառլո Անչելոտիի գլխավորած թիմը կպատրաստվի աշխարհի 2026թ. առաջնությանը։

Նշվում է, որ մինչև Մունդիալի մեկնարկը բրազիլացիները հունիսին ևս մեկ կամ երկու ընկերական մրցավեճ կանցկացնեն։

Leave a Comment