ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի 23-րդ աշնանային նստաշրջանի շրջանակում Ստամբուլում նոյեմբերի 18-ին կայացել է երկկողմ հանդիպում Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանական պատվիրակությունների միջև: Այս մասին հայտնում են Ազգային ժողովի մամուլի ծառայությունից։ Այն տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների նախագահների միջև հոկտեմբերի 21-ին Ժնևում կայացած քննարկումների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածության հիման վրա: Հանդիպման ընթացքում կողմերն ընդգծել են Վաշինգտոնի գագաթնաժողովի դրական դերը և կարծիքներ են փոխանակել ձեռք բերված պայմանավորվածությունների, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության ամրապնդմանն ուղղված հաջորդ քայլերի, ինչպես նաև գործընթացին՝ երկու երկրներում խորհրդարանական աջակցության կարեւորության վերաբերյալ: Անդրադարձ է կատարվել նաև երկու երկրների միջև վստահության ամրապնդման միջոցառումների իրականացման գործում խորհրդարանների դերին: Երկուստեք շեշտվել է […]