«Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամում տեղի է ունեցել Ինեկոբանկ ՓԲԸ-ի աջակցությամբ իրականացված կրթաթոշակային ծրագրի ամփոփիչ միջոցառումը, որին մասնակցել են Ինեկոբանկի պատվիրակությունը, Հիմնադրամի ղեկավար կազմը, դպրոցների ներկայացուցիչները, աշակերտներն ու հրավիրված հյուրերը։
Ծրագիրն ուղղված էր Հիմնադրամի Երևանի ավագ դպրոցի Միջազգային բակալավրիատի «Դիպլոմա» ծրագրի սովորողների աջակցությանը՝ հնարավորություն ընձեռելով լավագույններին ստանալ ուսման վարձի ամբողջական փոխհատուցում՝ երկու ուսումնական տարվա համար։ Ծրագրի ընդհանուր ֆինանսական ծավալը կազմել է 14 միլիոն ՀՀ դրամ։
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր Գոռ Վարդանյանի խոսքերով՝ կրթական ծառայությունը մրցունակ դարձնելու համար բնականաբար պետք է ապահովի անհրաժոշտ ֆինանսական մուտքերը այս կամ այն եղանակով, որպեսզի կրթության ծառայության որակը լինի մաքսիմալ բարձր, որակյալ, միջազգային ստանդարտներին համահունչ։
Ինեկոբանկ ՓԲԸ-ի գործադիր տնօերն Հայկ Ոսկանյանը նշեց, որ 12 ամսվա ընթացքում մոտ մեկ միլիարդի չափով ֆինանսավորւմ է իրականացվել, որը ներառում է բուհական կրթության և կարճաժամկետ արտերկրյա պրակտիկայի ծախսերի ապահովումը։
Ծրագրին մասնակցել է 20 աշակերտ, որոնցից 11-ը անցել է եզրափակիչ փուլ, իսկ երկուսն էլ արժանացել են կրթաթոշակի։