Ուկրաինական կողմը պետք է իմանա, որ վաղ թե ուշ ստիպված կլինի բանակցել, բայց արդեն շատ ավելի վատ դիրքերից։ Այն օրեցօր կվատանա․ ասել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ անդրադառնալով Կիևի կողմից բանակցությունների դադարեցման մասին հայտարարությանը։
Նոյեմբերի 12-ին The Times-ը հրապարակել էր Ուկրաինայի փոխարտգործնախարար Սերգեյ Կիսլիցայի հետ հարցազրույցը, որում խոսվել է Մոսկվայի և Կիևի միջև բանակցությունների կասեցման մասին։ Նա նշել էր, որ հանդիպումներից հետո կողմերը չեն կարողացել զգալի առաջընթացի հասնել։