Անչելոտին Ռեալի ֆուտբոլիստին խորհուրդ է տվել փոխել ակումբը — Armsport.am

Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին, որը ներկայումս հանդիսանում է Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչը, մադրիդյան թիմի երիտասարդ հարձակվող Էնդրիկին խորհուրդ է տվել փոխել ակումբային գրանցումը։

«Էնդրիկը երիտասարդ է․ նա կարող է խաղալ հաջորդ չորս աշխարհի առաջնություններում, նա ունի դրա համար անհրաժեշտ որակը։ Բայց նրան անհրաժեշտ է խաղային պրակտիկա։ Նրան անհրաժեշտ է հետևողական խաղային պրակտիկա։ Եթե դա պահանջում է իրավիճակի փոփոխություն, ապա դա այն է, ինչ պետք է տեղի ունենա»,– Անչելոտիի խոսքերն է մեջբերում Derbyderbyderby.it-ը։

Բրազիլացի հարձակվողը ընթացիկ մրցաշրջանում «սերուցքայինների» կազմում խաղացել է ընդամենը 11 րոպե։

Leave a Comment