Գյումրիում սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել


ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչները անհատ ձեռնարկատեր Աշոտ Ղումաշյանին պատկանող հանրային սննդի օբյեկտում (ք. Գյումրի, Խրիմյան Հայրիկ 43/2) իրականացված ստուգման ընթացքում պարզել են, որ այն աշխատում է օրենսդրությամբ սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով: Այս մասին տեղեկացնում են ՍԱՏՄ-ից:


 


Մասնավորապես՝


  • պատերի մակերևույթները չեն ունեցել հարթ մակերես, եղել են մրոտ, ոչ նորոգ վիճակում, որոշ հատվածներում առկա են եղել անհարթություններ, քերծվածքներ, ճաքեր, ինչի պատճառով հնարավոր չի եղել հեշտությամբ մաքրել և ախտահանել,


  • առաստաղը եղել է ոչ նորոգ, մրոտ, առկա են եղել կեղտի կուտակումներ, մասնիկների թափվելու վտանգ,


  • դուռը պատրաստված չի եղել չներծծվող նյութերից,


  • սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող մակերևույթները, աշխատանքային սեղանները,


  • մսի մասնատման համար նախատեսված կոճղը գտնվել են ոչ նորոգ վիճակում,


  • չեն եղել բավարար քանակությամբ լվացարաններ և ձեռքերի չորացման համար հիգիենիկ սարքեր,


  • չի եղել հանդերձարան անձնակազմի համար:


Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար։


 

Դիտումների քանակ1

Leave a Comment