ՊՍԺ-ն Ֆրանսիայի առաջնության 12-րդ տուրի արտագնա խաղում հաղթեց «Լիոնին» 3:2 հաշվով։
Փարիզեցիների կազմում գոլեր խփեցին Ուորեն Զաիր-Էմերին, Խվիչա Կվարացխելիան և Ժոաու Նևեշը, որի գոլը 90+6-րդ րոպեին դարձավ հաղթական։
Լիոնի ակումբի կազմում աչքի ընկան Աֆոնսու Մորեյրան և Էյնսլի Մեյտլենդ-Նայլսը։
ՊՍԺ-ն 27 միավորով բարձրացավ Լիգա 1-ի առաջին տեղը։ «Մարսելը» և «Լանսը» 25-ական միավորով զբաղեցնում են համապատասխանաբար երկրորդ և երրորդ տեղերը։ «Լիոնը» 20 միավորով գտնվում է յոթերորդ հորիզոնականում։
Հանդիպման գոլերը՝ ԱՅՍՏԵՂ
Մրցաշարային աղյուսակն այս պահին