«Ինտերը»՝ Իտալիայի Ա սերիայի առաջատար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Իտալիայի Ա սերիայի 11-րդ տուրում Միլանի «Ինտերը» սեփական խաղադաշտում 2:0 հաշվով հաղթեց Հռոմի «Լացիոյին» հետ և դարձավ առաջատար։

Դաշտի տերերի գոլերը խփեցին արգենտինացի ռմբարկու Լաուտարո Մարտինեսը (տեսանյութ) և ֆրանսիացի հարձակվող Անժ-Յոան Բոնին (տեսանյութ

Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը վնասվածքի պատճառով բացակայում էր «Ինտերի» հայտացուցակից։

Այս հաղթանակից հետո «Ինտերը» վաստակեց 24 միավոր և բարձրացավ առաջին տեղ։ Նույնքան միավորով երկրորդ տեղում է «Ռոման», իսկ 3-4-րդ տեղերը բաժանող «Միլանն» ու «Նապոլին» ունեն 22-ական միավոր։

Leave a Comment