🎥 Լիգա 1․ Նևեշը հաղթանակ է պարգևում ՊՍԺ-ին Լիոնի հետ խաղում — Armsport.am

ՊՍԺ-ն Ֆրանսիայի առաջնության 12-րդ տուրի արտագնա խաղում հաղթեց «Լիոնին» 3:2 հաշվով։

Փարիզեցիների կազմում գոլեր խփեցին Ուորեն Զաիր-Էմերին, Խվիչա Կվարացխելիան և Ժոաու Նևեշը, որի գոլը 90+6-րդ րոպեին դարձավ հաղթական։

Լիոնի ակումբի կազմում աչքի ընկան Աֆոնսու Մորեյրան և Էյնսլի Մեյտլենդ-Նայլսը։

ՊՍԺ-ն 27 միավորով բարձրացավ Լիգա 1-ի առաջին տեղը։ «Մարսելը» և «Լանսը» 25-ական միավորով զբաղեցնում են համապատասխանաբար երկրորդ և երրորդ տեղերը։ «Լիոնը» 20 միավորով գտնվում է յոթերորդ հորիզոնականում։

Հանդիպման գոլերը՝ ԱՅՍՏԵՂ

Մրցաշարային աղյուսակն այս պահին

Leave a Comment