Պորտուգալիայի հավաքականի և «Ալ-Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն խոսել է իր հարսնացուի՝ Ջորջինա Ռոդրիգեսի մասին, ինչպես նաև բացահայտել է, թե երբ են նրանք նախատեսում ամուսնանալ։ 40-ամյա ֆուտբոլիստը Ռոդրիգեսին ամուսնության առաջարկ է արել 2025 թվականի օգոստոսին։
«Ջորջինան իմ կյանքի կինն է։ Բնական էր նրան ամուսնության առաջարկ անելը։ Նա հոգ է տանում ինձ և իմ ընտանիքի մասին։ Ջորջինան յուրահատուկ կին է, որը հասկանում է ինձ։ Նա այն է, ինչ ես փնտրում էի։
Մենք նախատեսում ենք ամուսնանալ աշխարհի առաջնությունից հետո, հուսով եմ՝ գավաթի հետ միասին», – ասել է Ռոնալդուն լրագրող Փիրս Մորգանի հետ հարցազրույցում։
2026 թվականի աշխարհի առաջնությունը կանցկացվի հունիսի 11-ից հուլիսի 19-ը՝ ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում։