Հայաստանը միասնական ազգային տաղավարով մասնակցել է Գերմանիայում անցկացված CPHI Worldwide 2025 միջազգային ցուցահանդեսին

Հայաստանը հոկտեմբերի 28-30-ը միասնական ազգային տաղավարով մասնակցել է Գերմանիայի Ֆրանկֆուրտ քաղաքում անցկացված CPHI Worldwide 2025 միջազգային ցուցահանդեսին։

CPHI-ն հանդիսանում է դեղագործական արդյունաբերության և բժշկական բաղադրիչների համաշխարհային խոշոր հաղորդակցման հարթակ, որն ապահովում է գիտելիքի փոխանակում, նորարարական լուծումների ներկայացում և միջազգային գործընկերությունների ձևավորում։

Ցուցահանդեսին մասնակցությունը հնարավորություն է ընձեռում հայ արտադրողներին ներկայացնելու իրենց արտադրանքը լայնածավալ միջազգային լսարանի առջև, հաստատելու նոր բիզնես կապեր և քննարկելու արտահանման զարգացման հնարավորություններ՝ գործընկերների և գնորդների հետ հանդիպումների ընթացքում։

Այս տարի ցուցահանդեսին Հայաստանից ներկայացված է եղել դեղագործական ոլորտի հինգ ընկերություն։

Ըստ կազմակերպիչների՝ ցուցահանդեսին մասնակցել է շուրջ 2 400 ցուցադրող ընկերություն, իսկ այցելուների թիվը կազմել է ավելի քան 62 000 մասնակից։

Leave a Comment