Անահիտ Ավանեսյանն ընդունել է ԵՆԲ Հարավային Կովկասի տարածաշրջանային ներկայացուցչության նորանշանակ ղեկավար Ստելլա Ռենիտային

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) Հարավային Կովկասի տարածաշրջանային ներկայացուցչության նորանշանակ ղեկավար Ստելլա Ռենիտային:

Ողջունելով հյուրին` Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է ոլորտում իրականացվող բարեփոխումները, մասնավորապես` Կառավարության 2021-2026թթ. ծրագրում ներառված կապիտալ շինարարության համատեքստում, նշել, որ միջազգային գործընկերների աջակցությունն էլ ավելի կնպաստի մարզային առողջապահական համակարգի զարգացմանն ուղղված ջանքերին:

Խոսելով «Դիմակայուն Սյունիք» ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքներից՝ կողմերն ուրվագծել են համագործակցության կարևոր ուղղությունները և պայմանավորվել շարունակական համատեղ նախագծեր կյանքի կոչել։

Leave a Comment