
Միացյալ Նահանգները նախատեսում է կրճատել Բուլղարիայում, Հունգարիայում և Սլովակիայում տեղակայված իր զորքերի թիվը մինչև 2025 թվականի դեկտեմբերի կեսերը, հայտնում է ուկրաինական «Kyiv Post» պարբերականը՝ հղում կատարելով ՆԱՏՕ-ի երկրների աղբյուրներին։
Kyiv Post-ի աղբյուրների համաձայն՝ Վաշինգթոնը կարծում է, որ եվրոպական բանակներն ունակ են պաշտպանվելու, հատկապես ՆԱՏՕ-ի պարտավորությունների շրջանակներում ռազմական ծախսերի ավելացումից հետո։ Նշվում է, որ Արևելյան Եվրոպայում ամերիկյան զորքերի թվակազմի կրճատումը կարող է շարունակվել նաև 2026 թվականին։
Ավելի վաղ Ռումինիայի ազգային պաշտպանության նախարարությունը հայտարարել էր երկրում ամերիկյան զորքերի թվակազմի կրճատման մասին՝ 1700-ից մինչև 1000։