Ադրբեջանի պատվիրակությունը չի մասնակցի Երևանում Եվրանեսթի նիստին

Ադրբեջանի խորհրդարանական պատվիրակությունը չի մասնակցի «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի 12-րդ լիագումար նիստին, որը տեղի կունենա հոկտեմբերի 28-ից 30-ը Երևանում։

Ինչպես APA լրատվական գործակալությանը հայտնել է պատվիրակության ղեկավար Թահիր Միրկիշիլին, Եվրախորհրդարանի փաստաթղթերն ու հայտարարությունները, որոնք կազմում են վեհաժողովի գործունեության կեսը, հակասում են Ադրբեջանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը։

Ըստ Միրկիշիլիի՝ նման հայտարարությունները չեն նպաստում Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացին, այլ ավելի շուտ օգտակար են այն ուժերի համար, որոնք հետաքրքրված են դիմակայության պահպանմամբ։ Ադրբեջանի խորհրդարանը բազմիցս արտահայտել է իր բողոքը, իսկ Վաշինգտոնում կայացած խաղաղ հանդիպումից հետո Եվրոպական խորհրդարանի վերջին ոչ կառուցողական հայտարարությունը վերջնականապես խարխլել է Բաքվի վստահությունը՝ Եվրոնեսթի շրջանակում համագործակցության նկատմամբ։

Բացի այդ, Միրկիշիլին նշել է, որ Ադրբեջանի հրաժարումը մասնակցությունից որևէ կերպ կապված չէ նիստը Հայաստանում անցկացնելու փաստի հետ։

Leave a Comment