Ընդդիմությունը կեղծ քարոզչություն է անում հարյուրավոր դոլարների գովազդ դնելով. Բացահայտվել է Վաղարշապատի ընտրողներին ապակողմնորոշելու արշավ









Նախըննտրական քարոզարշավի ընթացքում բացահայտվել է ընդդիմադիրների կողմից իրականացվող ապատեղեկատվական լայնածավալ արշավ, որը նպատակ ունի ապակողմնորոշել Վաղարշապատի ընտրողներին։

Համաձայն մեր տեղեկությունների՝ Meta-ի հարթակներում, գովազդի տակ, տարածվում է կեղծ բովանդակություն պարունակող նյութ, որը մանիպուլյատիվ կերպով փորձում է արվում ներկայացնել որպես«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ուղերձ։

Մեր թիմի կատարած ուսումնասիրությունները հաստատում են, որ այս կեղծ գովազդային արշավի ֆինանսավորման համար ծախսվել են հարյուրավոր դոլարներ։

Կեղծ հրապարակման մեջ ներառված են զգայուն քաղաքական և հոգևոր-ազգային թեմաներ, առկա է եկեղեցու դերի նվազեցմանն ուղղված կոչեր, ինչպես նաև չհիմնավորված խոստումներ արտաքին քաղաքական կապերի և ներդրումների մասին։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ

Leave a Comment