Հաստատվել է ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի խաղացանկը Եվրոպայի 2026 թվականի առաջնությունում։ Այս մասին հայտնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը։
ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի հանդիպումների խաղացանկին կարող եք ծանոթանալ ստորև.
- Հայաստան — Ուկրաինա / Հունվարի 22 / 16։00
- Հայաստան — Չեխիա / Հունվարի 25 / 13։00
- Լիտվա — Հայաստան / Հունվարի 28 / 19։30
Ֆուտզալի Եվրոպայի առաջնությունը կկայանա հունվարի 21-ից փետրվարի 7-ը՝ Լատվիայում, Լիտվիայում և Սլովենիայում։