Արարատյան ցուցահանդես

«Թեքեան Կենտրոն» հիմնադրամը սիրով հրավիրում է

ԱՐԱՐԱՏԸ հայի աչքերով

լուսանկարների միջազգային ցուցահանդեսի բացմանը, որը կկայանա

ս.թ. հոկտեմբերի 29-ին՝ ժամը 15:00-ին,

Թեքեյան Կենտրոնի ցուցասրահում

Երեւան, Խանջյան 50

Հեռ. +374 10 573057

www.tekeyancentre.am/info@tekeyancentre.am

Ի դեպ, ԹԿ հիմնադրամի «Արարատը հայի աչքերով» ցուցահանդեսն առաջին անգամ բացվել է 2016 թ. Երեւանում, Թեքեյան կենտրոնում, այնուհետեւ ՀՀ Անկախության հռչակման 25-րդ տարեդարձի առթիվ Արցախում՝ Շուշիի արվեստի կենտրոնում:

2017 թվականից սկսվել են ցուցահանդեսի միջազգային ցուցադրությունները. հավաքածուն ներկայացվել է Տոկիոյում, Պեկինում, Շանհայում, Սեուլում, Բեռլինում:

Լուսանկարները ներկայացնում են հայ ազգի խորհրդանիշը՝ բիբլիական Արարատ լեռը. արվեստագետների յուրատեսակ ընկալումներով՝ տարվա բոլոր եղանակներին, լուսային ու գունային զանազան լուծումներով, սահմանի այս եւ այն կողմից, նույնիսկ երկնքից:

Արարատն իր գեղեցկությամբ ու վեհությամբ դարեր շարունակ եղել է հայ ստեղծագործողների ոգեշնչման աղբյուրը: Առեղծվածային էությամբ այս լեռը հայ ինքնության եւ գոյության, ցավի եւ ուժի, անկախության եւ հպարտության խորհրդանիշն է:

Յուրաքանչյուր հայ յուրովի է բացահայտում Արարատի հմայքը:

The post Արարատյան ցուցահանդես appeared first on Ազգ.

Leave a Comment