Կոչուբաևի նկատմամբ կիրառված դատավարական հարկադրանքի միջոցներն անհամաչափ և ոչ անհրաժեշտ միջոցներ են․ Փաստաբանների իրավունքների պաշտպանության հանձնաժողովի եզրակացությունը

ՀՀ փաստաբանների պալատի Փաստաբանների իրավունքների պաշտպանության հանձնաժողովը քննարկել է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդման և կալանավորման հարցն ու եզրակացրել.

  •   Նրա նկատմամբ կիրառված դատավարական հարկադրանքի միջոցներն անհամաչափ և ոչ անհրաժեշտ միջոցներ են:
  •  Կոչուբաևի փաստաբանական գրասենյակի, ավտոմեքենայի և բնակարանի խուզարկությունն անհամաչափ և նույնիսկ վիրավորական միջամտություն են:
  •  Պետության ներկայիս գործելաոճը չի բխում ժողովրդավարական հասարակության շահերից։

Հանձնաժողովը պահանջում է իրավասու մարմիններին քննության ենթարկել Ալեքսանդր Կոչուբաևին վարույթն իրականացնող մարմին հարկադրաբար ներկայացնելու գործողության ժամանակ անհամաչափ ուժի կիրառման վերաբերյալ տեղեկությունները և իշխանազանցություն թույլ տված պաշտոնատար անձանց ենթարկել համարժեք պատասխանատվության։

Եզրակացությունն ամբողջությամբ՝ այստեղ։

Leave a Comment