ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ Վլադիմիր Պուտինի հետ նախատեսվող հանդիպումը Հունգարիայում դեռ հարցականի տակ է։
«Ես չեմ ուզում անիմաստ հանդիպում։ Չեմ ցանկանում ժամանակ կորցնել զուր, այնպես որ կտեսնենք, ինչ կլինի»,– ասել է Թրամփը։
Նրա խոսքով՝ վերջնական որոշումը կկայացվի առաջիկա երկու օրում։
Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ ԱՄՆ և ՌԴ նախագահների հնարավոր հանդիպումը Բուդապեշտում մոտ ժամանակներում չի կայանա, իսկ ամերիկյան կողմը դադարեցրել է նախապատրաստական աշխատանքները։