Կարինե Աճեմյան. «Խոսեցի Բաքվի բանտում գտնվող Արցախի նախկին ղեկավարների և ՀՀ-ում աննախադեպ թիվ կազմող քաղբանտարկյալների մասին»

ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ Կարինե Աճեմյանի ֆեյսբուքյան գրառումը

Հոկտեմբերի 16-19-ը Կիպրոսում մասնակցեցի ԵԺԿ Կանանց խորհրդի աշնանային կոնֆերանսին, որին ներկա էին 29 երկրների կանանց կազմակերպությունների ղեկավարներ։

 

Ելույթիս ընթացքում և մասնավոր զրույցներում հանգամանորեն ներկայացրեցի Հայաստանում տիրող խայտառակ իրավիճակը, արտաքին վտանգները, խոսեցի Բաքվի բանտում գտնվող Արցախի նախկին ղեկավարների և ՀՀ-ում աննախադեպ թիվ կազմող քաղբանտարկյալների մասին։

Ներկայացրեցի ՀՀ ներքին քաղաքական իրավիճակը, բռնաճնշումներն ընդդիմության ներկայացուցիչների հանդեպ, մամուլի և ազատ խոսքի հետ կապված խնդիրները։

Նկարներում ԵԺԿ ղեկավար կանայք։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment