Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել է մանկավարժական համալսարանի ռեկտորին ու մի քանի աշխատակցի

Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտորին և պրոռեկտորին, Armenia Today-ին հայտնեց ՀԿԿ մամուլի խոսնակ  Մարինա Օհանջանյանը։

Ըստ նրա՝ ձերբակալվածները մեղադրվում են համալսարանի տարբեր աշխատակիցներից կազմված հանցավոր կազմակերպություն ստեղծելու և ղեկավարելու, առանձնապես խոշոր չափերով վատնում և խարդախություն կատարելու, ինչպես նաև կաշառք ստանալու մեջ:

Օհանջանյանը նշեց, որ քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել են նաև համալսարանի մի շարք այլ աշխատակիցներ:

Leave a Comment