Ձայնագրությունը քննության առարկա կդառնա. Դատախազությունը՝ հոգևորականներին վերագրվող խոսակցության մասին


Համացանցում հայտնվել է Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանին և կաթողիկոսի նախկին գավազանակիր Աղան աբեղա Երնջակյանին վերագրվող խոսակցության ձայնագրությունը, որը տեղի է ունեցել 2023 թվականի հոկտեմբերին:


Խոսակցության ընթացքում Աղան աբեղան արքեպիսկոպոսին ասում է, որ կաթողիկոսն իրենից պահանջել է ընտանիքի հետ միասին մասնակցել հակաիշխանական ցույցերին:


Խոսակցության առիթը, ինչպես հասկացվում է ձայնագրությունից, Աղան աբեղայի դիմումն է՝ իրեն կարգալույծ հռչակելու մասին:


Աղան աբեղա Երնջակյանը համարում է, որ կաթողիկոսն իրեն ծառայության է ուղարկում Վանաձոր` իր ըմբոստության պատճառով:


Գլխավոր դատախազությունից հայտնել են, որ համացանցում տարածվող ձայնագրությունը քննության առարկա կդառնա արդեն իսկ առկա քրեական վարույթի շրջանակում:


Մանրամասները՝ տեսանյութում:

Դիտումների քանակ4

Leave a Comment