Ներքին առաջնությունների խաղերը դրսում անցկացնել չի՞ կարելի. ՖԻՖԱ-ն կդիմի կտրուկ քայլերի

ՖԻՖԱ-ն ցանկանում է արգելել ազգային առաջնությունների հանդիպումներն անցկացնել արտերկրում, հայտնում է The Guardian-ը։

​Հոկտեմբերի 6-ին հայտնի դարձավ, որ ՈւԵՖԱ-ն թույլատրել է Լա Լիգայի «Վիլյառեալ» — «Բարսելոնա» հանդիպումն անցկացնել Մայամիում (ԱՄՆ), իսկ Սերիա Ա-ի «Կոմոյի» և «Միլանի» միջև խաղը՝ Պերթում (Ավստրալիա)։

Ինչպես նշվում էր ՈւԵՖԱ-ի հայտարարության մեջ, կազմակերպությունը «դժկամությամբ է որոշում կայացրել՝ որպես բացառություն հաստատելու այս երկու խաղերն այլ երկրներում անցկացնելու խնդրանքները»:

​Ըստ աղբյուրի տեղեկությունների, այդ որոշումը դժգոհություն է առաջացրել ՖԻՖԱ-ի ղեկավարության շրջանում։

Կազմակերպությունը սկսել է վերանայել ազգային առաջնությունների հանդիպումներն արտերկրում անցկացնելու կանոնները և իրավաբանական խորհրդատվություն է խնդրել դրանք արգելելու հնարավորության վերաբերյալ։ Նոր կանոնները կարող են ուժի մեջ մտնել 2026 թվականի սկզբին։

Leave a Comment