«Հանդիպումը տեղի ունեցավ գլխավոր դատախազի տեղակալ Վահրամ Ղահրամանյանի հետ, մանրամասն ներկայացվեցին գործի վերաբերյալ բոլոր ապօրինությունները՝ սկսած քննիչի ապօրինություններից, վերջացրած դատարանին ներկայացված հիմքերով: Մեծ մասով պատճառաբանվեց, որ տեղյակ չի եղել այդ մանրամասնություններին:
Հիմնական հարցը, որ քննարկեցինք, Արսեն Ղուկասյանին անհապաղ ազատ արձակելու հարցն էր՝ իրավական վեճի մասով, որ դատախազությունն ունի ուղղակի լիազորություն՝ հենց այս պահին փոխելու ընտրված խափանման միջոցը»,- գլխավոր դատախազության շենքի առաջ բողոքի ցույցը լուսաբանող լրագրողների հետ զրույցում ասաց կալանավորված Արսեն Ղուկասյանի փաստաբան Տաթեւիկ Սողոյանը (լուսանկարում):
«Իրենք ասում են, որ նման լիազորություն դատախազությունը չունի, մինչեւ չլինի դատաբժշկի փորձաքննություն, չի կարող խափանման միջոցը փոփոխվել: Ես էլ ասում եմ՝ մեր պրակտիկան նայեք, թե դատաբժիշկները ինչ կարող են անել, ինչքան կարող է դա տեւել: Ասել եմ, որ առաջին պահից սկսած՝ այդ փաստաթղթերը եղել են քննիչի տրամադրության տակ: Մեծ մասնագետ պետք չի լինել, հասկանալու համար, թե ինչ է նշանակում հիվանդության շատ բարձր ռիսկ: Ասում են՝ նման պրակտիկա չունեն, մինչդեռ կարելի է այդ պրակտիկան փոխել»,-հավելեց փաստաբանը: Դատախազությունում կայացած հանդիպումը նրան չի բավարարել:
Մանրամասները՝ տեսանյութում.
Ի պաշտպանություն Արսեն Ղուկասյանի ցույցն ամբողջությամբ
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: