
ՀՀ ԱԺ-ն ընդունեց «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման վերաբերյալ» ԱԺ հայտարարության նախագիծը, բայց ինչպես հաճախ է պատահում՝ ընդդիմությունը հերթական անգամ դահլիճում չէր։
Չմասնակցել քննարկմանը, չներկայանալ քվեարկությանը, բայց միաժամանակ պնդել, որ «խաղաղությունը կապիտուլյացիա է»՝ սա ոչ թե քաղաքականություն է, այլ պարզ պոպուլիզմ։
Հայաստանը գնում է խաղաղության ուղով։ Այս ուղին դժվար է, բարդ է, գուցե որոշ սխալներով, բայց այն միակ ելքն է, եթե ուզում ենք ապրել, զարգանալ, վերագտնել մեր արժանապատվությունը ոչ թե ռազմի դաշտում, այլ՝ խաղաղ հասարակությունում։
Իսկ ի՞նչ է ասում ընդդիմությունը։ Ընդդիմադիրները տարիներ շարունակ քննադատում են այս մոտեցումը՝ անվանելով այն թուլություն կամ դավաճանություն։ Սակայն իրենք երբեք չեն պատասխանում մի քանի կարևոր հարցի․
Եթե ոչ խաղաղություն, ապա ի՞նչ։
Նոր պատերազմ՝ ե՞րբ, ի՞նչ ռեսուրսներով, ի՞նչ դաշնակիցներով։
Ինչպե՞ս են պատկերացնում հարաբերությունների կարգավորումը հարևանների հետ։
Եթե իրենք գան իշխանության, ի՞նչ են անելու այլ կերպ։
Այս հարցերը մնում են օդում կախված՝ առանց հստակ պատասխանի։
Ինչպես միշտ Ազգային ժողովում ընդդիմությունն ընտրում է ոչ թե բովանդակային պայքարը, այլ բոյկոտը։ Սա քաղաքական մերկություն է, որը փորձում են քողարկել «հայրենասիրության» շղարշով։
Այսօր ընդդիմադիր ուժերը մերժում են այն ամենն ինչ ներկայացնում է իշխանությունը սակայն փոխարենը չեն առաջարկում ոչինչ։ Հայաստանը հաղթահարում է բավական բարդ և ծանր ժամանակաշրջան։ Խաղաղության ճանապարհը հեշտ չէ։ Սակայն եթե մեր նպատակը խաղաղ զարգացող երկիրն է, ուր արժանապատվությունը պայմանավորված չէ պատերազմի սպառնալիքով, ապա սա է այսօր հավանական կայուն ճանապարհը։
![]()
Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ