«Լադա»-ն Ոսկետափ գյուղում վրաերթի է ենթարկել հետիտոնին, ապա բախվել բետոնե էլեկտրասյանը

Այսօր՝ հոկտեմբերի 3-ին, վրաերթ-վթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 13:20-ի սահմաններում «Լադա» մակնիշի ավտոմեքենան Ոսկետափ գյուղում՝ Երևանյան խճուղում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, վրաերթի ենթարկել մայթին կանգնած հետիոտնին, առաջ ընթացել, բախվել բետոնե և փայտե էլեկտրասյանը և հայտնվել ջրատար խողովակի մոտ:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթ-վթարի հետևանքով վարորդն ու հետիոտնը, որոնց առաջինը օգության են հասել քաղաքացիներն ու Արարատի մարզի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել են վարորդը՝ «Արտաշատ» բժշկական կենտրոն, իսկ հետիոտնը «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գևորգ Զաքարյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Սահակ Թադևոսյանի, վաշտի հրամանատար Գարուշ Սարգսյանի և վաշտի հրամանատարի տեղակալ Հովհաննես Մանսուրյանի գլխավորությամբ:

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկները:

Leave a Comment