Հոկտեմբերի 4–5-ը կանցկացվի Երևանի Մարաթոն 2025-ը:
Մասնակցել կարող են թե՛ երեխաները, թե՛ մեծահասակները․
1 կմ մանկական վազք — 7–12 տարեկանների համար (3 տարեկանից փոքրիկները՝ ծնողների հետ միասին)
5 կմ — 13+ տարեկանների համար
12 կմ — 16+ տարեկանների համար
21.1 կմ և 42.2 կմ — 18+ տարեկանների համար
Ծրագիր
Հոկտեմբերի 4 — 1 կմ (երեխաների) և 5 կմ վազք (մեկնարկ/ավարտ՝ Հրազդանի կիրճում)
Հոկտեմբերի 5 — հիմնական վազքերը՝ 42.2 կմ, 21.1 կմ և 12 կմ (մեկնարկ/ավարտ՝ Շահումյանի հրապարակում)
«Սպասում ենք բոլորիդ՝ միասին վազելու»,-նշված է Երևանի քաղաքապետարանի հաղորդագրության մեջ: