ՈւԵՖԱ Չեմպիոնների լիգայի 2025/2026թթ․ խաղարկության լիգայի փուլի երկրորդ տուրում Մադրիդի «Ռեալը» 5:0 հաշվով հաղթեց Ալմաթիի «Կայրաթին»։
Հեթ-տրիկ ձևակերպեց «սերուցքայինների» հարձակվող Կիլիան Մբապեն, մեկ անգամ աչքի ընկան Էդուարդու Կամավինգան և Բրահիմ Դիասը։
«Կայրաթ» — «Ռեալ» խաղի գոլերը՝ ԱՅՍՏԵՂ
Զուգահեռաբար ընթացող «Ատալանտա» — «Բրյուգե» խաղում ուժեղ գտնվեցին իտալական ակումբի ֆուտբոլիստները՝ 2:1:
Խրիստոս Ձոլիսի գոլին («Բրյուգե») պատասխանեցին Լազար Սամարջիչը և Մարիո Պաշալիչը։
«Ատալանտա» — «Բրյուգե» խաղի գոլերը՝ ԱՅՍՏԵՂ
Այս խաղերից հետո Չեմպիոնների լիգայի մրցաշարային աղյուսակն ունի հետևյալ տեսքը․