Վարժական հավաքների ընթացքում կան մեծագույն պրոբլեմներ․ վարժական հավաքների անվան տակ քաղաքական նպատակներով մարդկանց զորակոչեցին․ Գեղամ Մանուկյան

Մի քանի ամիս առաջ բազմաթիվ քաղաքացիներից ահազանգեր կային, որ վարժական հավաքից հետո, ասում էին՝ 42 հազար պահելու ենք ֆորմի համար: Ահազանգն եղավ, հարցը ոնց որ կարգավորվեց»,- ԱԺ-ում ելույթի ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:

ՊՆ փոխնախարար Արման Սարգսյանը արձագանքեց. «Մենք ճշտել ենք, դա չի վերաբերել համազգեստին, այլ վերաբերել է այն իրերին, որոնք հատկացվում են: Իրականում, եթե զինծառայողն ստանում է ջրի շիշ, այլ հագուստներ, որոնք նախատեսված են ծառայության համար, և դրանք կորցնում է, բնականաբար, պետք է իրենից պահվեն դրանք, որովհետև անփույթ վերաբերմունք է գույքի հանդեպ, որն իրենն է»

«Հիմա էլ ֆորմեն որ տալիս են, ասում են՝ աչքի լույսի պես 3 տարի պետք է կպահես»,- հավելեց պատգամավորը:

 

Հիշեցնենք՝ քննարկվում է ՀՀ ՔՕ փոփոխություն կատարելու մասին նախագծերի փաթեթը, որով առաջարկվում է վարժական հավաքներից խուսափելու համար քրեական պատասխանատվություն սահմանող ՔՕ 462-րդ հոդվածում հստակեցնել խուսափման դրսևորման ձևերը, ՌՈ գործունեությունը և այլն: Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ 

Leave a Comment