Պերեսը նոր աստղ է ընտրել Ռեալի համար․ կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել

Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը թիմի համար նոր աստղ է ընտրել։ Այս մասին հայտնում է El Nacional-ը։

Աղբյուրի տեղեկություններով՝ «սերուցքայինների» նախագահը ցանկանում է ՊՍԺ-ի պորտուգալացի կիսապաշտպան Վիտինյային տեսնել «Ռեալի» կազմում։ Պերեսը համոզված է, որ Վիտինյան կատարյալ տարբերակ է «արքայական» ակումբի համար։

Նշվում է, որ Պերեսն արդեն բանավոր համաձայնության է եկել պորտուգալացու գործակալ Ժորժե Մենդեշի հետ։ Նրանք պայմանավորվել են, որ եթե Վիտինյան ցանկանա լքել ՊՍԺ-ն, նրա առաջին ընտրությունը կլինի Մադրիդի «Ռեալը»։

Միևնույն ժամանակ նշվում է, որ մադրիդյան գրանդի համար շատ դժվար կլինի համաձայնության գալ ՊՍԺ-ի հետ Վիտինյայի տրանսֆերի հարցում։ Transfermarkt պորտալը 25-ամյա խաղացողի տրանսֆերային արժեքը գնահատում է 80 միլիոն եվրո։

Պորտուգալացին 2025 թվականի «Ոսկե գնդակի» քվեարկության արդյունքում զբաղեցրել է երրորդ տեղը։

Leave a Comment