Արարատ Միրզոյանն ու Ժան-Նոել Բարոն քննարկել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև հարաբերությունների խորացմանն ուղղված նախաձեռնությունները

Սեպտեմբեր 24,2025 20:07

ՄԱԿ ԳԱ 80-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոյի հետ:

Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև հարաբերությունների խորացմանն ուղղված նախաձեռնությունները՝ երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության զարգացման տեսլականին ու արտահայտված քաղաքական կամքին համահունչ:
Արարատ Միրզոյանը և Ժան-Նոել Բարոն անդրադարձ են կատարել ՀՀ-ԵՄ, ինչպես նաև բազմակողմ հարթակներում փոխգործակցության հարցերի:

Անդրադառնալով տարածաշրջանային հարցերի՝ նախարար Միրզոյանը նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Ֆրանսիայի շարունակական աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումներին և տարածաշրջանային խաղաղության ամրապնդմանն ուղղված նախաձեռնություններին:

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment